ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

ՀՀԿ-ն նախագահի 90 հազար թեկնածու ունի

ՀՀԿ-ն նախագահի 90 հազար թեկնածու ունի
06.11.2012 | 16:15

«ՀԱԿ-ի ներսում միասնական թեկնածու չկա: Մեկ ասում են՝ Լևոն Տեր-Պետորոսյանը կարող է լինել, մեկ էլ՝ թե մյուսը կարող է լինել: Է, էդպես ՀՀԿ-ն 90 հազար անդամ ունի ու այդքան պոտենցիալ թեկնածու»,-հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ նկատելով, որ կոնգրեսում միասնական տեսակետ չկա, ու այդ ուժը դեռ «կոնսոլիդացվելու» խնդիր ունի: Ավելին, ըստ պատգամավորի, ընդդիմադիր միասնական թեկնածու չի կարող լինել:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, Սահակյանը ընդգծել է. «Կոռուպցիան վազող գազան չէ, որ վերցնես դնես մի կողմ: Դրա դեմ պիտի անընդհատ պայքարել»: ՀՀԿ-ականի հավաստմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի համար որոշակի ժամանակահատված չկա, ու խնդիրը չպիտի դիտարկել այս կամ այն քաղաքական իրադարձությունների համատեքստում՝ շահարկումների առիթ տալով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ